Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտնաբերվել է «ձախլիկության գենը»

Հայտնաբերվել է «ձախլիկության գենը»
22.09.2013 | 13:18

«Աջ և ձախ ձեռքերի համար պատասխանատու է որոշակի գեն»,- կարծում են գիտնականները: Հետազոտողները գտել են մի գեն, որը պատասխանատու է, թե ինչպիսին կլինի մարդը` աջլի՞կ, թե՞ ձախլիկ: Վերջիններս նախապես գիտեին, որ մարդու կողմից աջ և ձախ ձեռքի տիրապետումը փոխանցվում է գենետիկորեն, բայց կոնկրետ ո՞ր գենն է այն կարգավորում, անհայտ էր: Ի դեպ, աշխարհի բնակչության ճնշող մեծամասնությունը` մոտ 80 տոկոսը, աջլիկ է: Բրիտանական համալսարաններից մեկի փորձագետներն այս նպատակով փորձարկել են ավելի քան 3 հազար մարդու: Փորձարկման մասնակիցներին խնդրել են երկու ձեռքով հերթականությամբ թերթել գրքի 10 էջերը, նախ` ձախով, հետո`աջով: Ժամանակը, որ ծախսվել է այդ գործողության վրա, արձանագրվել է վերջում` յուրաքանչյուր մասնակցի գործողությունը ենթարկել է վերլուծության: Պարզվել է, որ աջ կամ ձախ ձեռքից մարդու որոշակի կախվածությունը հետևանք է PCSK6 գենի: Նախկինում այդ գենը հայտնաբերել են մկների մոտ: Պարզվել է, որ գենի խախտման ժամանակ կրծողների մոտ առաջանում է ձախակողմյան անհամաչափություն: Դա է պատճառը, որ մկների սիրտն ու ստամոքսը դասավորված են աջ, իսկ լյարդը` ձախ կողմերում: Չնայած այն հանգամանքին, որ հայտնաբերվել է «ձեռքի գենը», գիտնականները վստահեցնում են, որ մեծ նշանակություն ունեն նաև արտաքին գործոնները, ինչպիսիք են` մշակույթային և սոցիալական միջավայրը, որոնք չի կարելի անտեսել: Թեև ծնողներն ու ուսուցիչները շատ հաճախ են հորդորում երեխաներին գրել աջ ձեռքով, դա, մասնագետների կարծիքով, բացարձակապես սխալ է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ